HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի եւ Նորվեգիայի արտգործնախարարությունների միջև

Այսօր Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ` վարչությունների ղեկավարների մակարդակով: Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են  բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը: Քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Հայաստանի եւ Նորվեգիայի դիվանագետների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդատվությունների անցկացմանը հաղորդել պարբերական բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter