HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդը այցելել է Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Նախօրեին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիվ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանության պատրաստակամությունը հայտնել իտալահայությանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների լուծման ուղղությամբ: Պատրիարքը դեսպանին աջակցություն է հայտնել դեսպանության ծրագրերի իրականացման ու Իտալիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ դրված խնդիրների իրականացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter