HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարը հանդիպեց Քերոլայն Քոքսին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը:

Ողջունելով բարոնուհուն' նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշեց, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:

Բարոնուհի Քոքսը, ընդգծելով, որ 1988 թ.-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:

Արտգործնախարարը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արծարծվեց ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունը:

Նախարար Նալբանդյանն ու բրիտանացի խորհրդարանականները քննարկեցին հայ-բրիտական փոխգործակցության խորացման հեռանկարները:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում երկուստեք կարեւորվեց այս տարվա մարտին ԱԺ նախագահի' Լոնդոն կատարած այցելությունը եւ ՄԹ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը եւ այդ ձեւաչափում ընթացող գործընթացներին:

Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter