HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյան. «Հայաստանը լուրջ ներուժ ունի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքսին»

Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:

Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:

Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, եւ պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է եւ երկրին, եւ քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաեւ կառավարման փորձը եւ բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության եւ խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, եւ ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է եւ կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ: 

Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն «բանալին», որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին «ոչ» ասել աշխարհի հզորներին:

Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը եւ ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի եւ Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը: 

Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձեւավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:

Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով  եւ ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը: 

30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:

Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին եւ Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր եւ համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն եւ զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը: 

Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի եւ առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը եւ ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:

Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն եւ, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որեւէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռեւս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:

20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների եւ պատերազմը անխուսափելի էր:

Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռեւս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որեւէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ`ԽՍՀՄ փլուզման համատեքստում:

Մեկնաբանություններ (8)

Arsen
Hay_Axchik es chem asum vor surba, bayc exacneric lavna. Esorva drutyamb ov kara mi hat urish mardu orinak beri um naxagaha tesnum, ov kara es erkiry xekavari, bayc mi ban el asem ardar u lav mard linely chi nshanakum lav xekavar linel, karoxa shat lav mard lini bayc voch voqi chkaroxana entarkacni u erkrum anarxia tiri et el hashvi areq
Hay_Axchik
Asum em, en ory vor inqy het ga, et ory es kgnam stexic, u minchev CHSATKI het chem ga Hajastan.... et 100%. Arajin srikan caxec HAJASTANY, es el ekav mnacacy avirec.... Hargeli Arsen VAT-y VAT-ov chi kareli hamematel... nranq bolorn el, qo nman mardkanc shnorhiv mez hoshotum en!!!
Hay_Axchik
Arsen Et inchi a qez tvum vor baci es shnagajleric sax HAJASTANUm el mard chka vor naxagah ynterq???? Et inchi eq anyndhat hamematum arajin srikaji het??? Uremn cer aselov henc es 3-n ein, vor sranc mej el lav u vat petqa anenq??? Im hamar sksac arajin naxagahic , verjacacrac verjinov, bolorn el anxtir HAY azgi davajan ein u en!!!
Arsen
et iranic araj amen inch enenc lav er lujs uneinq gaz uneinq bolor gorcarannery ashxatum ein u tenc liqy lav baner inqy ekav u sax qandec: Laveli goxovurd, ktesneq vor mi qani tari heto ernek ek talu vor inqy het ga
Hay_Axchik
Arsen,iharke shat xelaci er vor 10 tarum Hajastany nenc avirec vor mer hetaga serundnery 100 tarum chen karoxanalu verakangnen.... Aj vor chvaxenaji sra hascein incher kasei.... uxaki vaxenum em im gluxn el uti kexty...
Arsen
Ես կարծում եմ, որ չնյած այն բոլոր թերթյուններին որոնք եղել են և դեռ կան, Ռոբերտ Քոչարյանը շատ խելացի առաջնորդ էր: Հնարավոր չէ ամեն ինչ միանգամից փոխել: Ինչ խոսք կան նաև թերություններ որոնք մենք հասարակա քաղաքացիներս տեսնում ենք և մտածում ենք, որ դրանց փոխելը մի քանի օրվա հարցա, սակայն իրականում դա այդքան էլ ահդպես չէ: Մարդիկ դժվարությամբ են ղեկավարում մի փոքր ձեռնարկություններ և էլի շատ ժամանակ չեն կարեղանում այնպես անեն, որ բոլոր աշխատակիցները գոհ լինեն կամ գործը արդյունավետ կազմակերպվի, դե պատկերացրեք մի ամբողջ պետություն, որտեղ ամեն մեկը իրան նախագահա պատկերացնում հեշտ չի: Կարևորը մի բանա որ էս մարդը փորձում էր կառուցել, շատ լավ արտաքին քաղաքականություն էր վարում, որ ոչ ոք չի կարող ժխտել: Ինքը ինչ մեղք ունի որ մենք թույլ ենք տալի որ մեզ գնեն ու վաճառեն ընտրությունից ընտրություն: Ես կարծում եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքնա, որ պատմությունը դեռ ցույց կտա իրա արած աշխատանքը: Համենայնդեպս մարդը հենց այնպես գործարաններ չէր փակում, ատոմակայանը չփակեց առանց մտածելու թե վաղը էներգիա որտեղիցա ստանալու: Լևոնը իրա կառավարման ժամանակ արդեն այնքան բան էր քանդել որ դժվար էր մինուսից զրոի բերել էս երկիրը: Ես կարամ մի բան ասեմ որ էս մարդը կամքի ուժ ու խստություն ունեցող ղեկավար էր և որպես անհատ կարա շատերի համար օրինակ լինի իրա անցած ճանապարհով:
vardan
Ժողովուրդը սպասումա թե սրան երբ են դատարանի առաջ կանգնացնելու իսկ սա իրեն էշի տեղ դրած էլի տնտեսության զարգացումիցա խոսում, են տնտեսության, որի հերն անիծողը ինքնա եղել:
Hay_Axchik
Andur Rojt chem uzum tesnem!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter