ՀԱԿ-ը պատրաստ է անհատ մարդկանցից գնել մեգաֆոններ
ՀԱԿ-ի հայտարարությունը
Հայ ազգային կոնգրեսի ոչ զանգվածային միջոցառումների, մասնավորապես հանրահավաքների մասին իրազեկումների ժամանակ ոստիկանությունը երկու տարի շարունակ ապօրինաբար բռնագրավում է Կոնգրեսին պատկանող բարձրախոս տեխնիկան (մեգաֆոնները), որոնք հետագայում հրաժարվում է վերադարձնել: Պետության եւ կոչումով օրենքի պահապանի համար խայտառակ ու անպատվաբար այսօրինակ կողոպուտով կամ մանր գողությամբ փորձ է արվում նվազեցնել միջոցառումների հնչեղությունը եւ հանրահավաքների իրազեկման արդյունավետությունը: Չբավարարվելով դրանով` վարչախումբը նախ համապատասխան խանութներից հավաքել, ապա նաեւ արգելել է այդպիսի տեխնիկայի ներկրումը Հայաստան: Բարձրախոս տեխնիկայի դեմ ձեռնարկված խաչակրաց այս արշավանքը կամ հողմաղացների դեմ ճակատամարտը վկայում է վարչախմբի սարսափի չափը եւ արդեն սոսկ բնազդներով առաջնորդվելու նրա աննախանձելի վիճակը:
Հայ ազգային կոնգրեսը դիմում է քաղաքացիների օժանդակությանը. մենք պատրաստ ենք անհատ մարդկանցից գնել նման տեխնիկա (մեգաֆոն):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել