HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Սպասում են Փաշինյանի պաշտպաններին

Վերաքնիչ քրեական դատարանում այսօր սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այն 15 րոպե-ով անմիջապես ընդմիջվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը նիստի քարտուղարին տեղեկացրել էին, որ իրենք 15 րոպե կուշանան: Փաշինյանը գալով դատարան ներկաներին շնորհավորեց երկու օր առաջ կայացած հանրահավաքի կայանալու կապակցությամբ: Բողոքի քննությանը հետևելու են եկել նաև նաև թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի նախկին թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը, Մյասնիկ Մալխասյանը և այլ համախոհներ: Նշենք, որ եթե ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերը Շենգավիթ համայնքի ապակեպատ դահլիճում էր տեղի ունենում, որտեղ դատավարության մասնակիցները առանձնացված էին դահլիճից, ապա այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նման սահմանազատում չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter