HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը վճիռ է կայացրել օրենքի ուժը կորցրած հոդվածների հիման վրա

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ արդարատադության խորհրդին, Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին. Հարգելի պարոն Մկրտումյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2008 թվականի հունվարի 29-ի ՍԴՈ- 731 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Հայաստանի Հանրապետության 2009թ. հունվարի 20-ի ՀՕ-35-Ն օրենքի 8-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվել  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա. Հունանյան) 2009 թվականի  ապրիլի 10-ին կայացրած վճիռը (գործ թիվ ԵԱՔԴ-0340/02/09) հիմնավորել է հղում կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին: Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ վճիռը` ի տնօրինություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter