HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ձեր փոխարեն ես եմ հարգում այն գերբն ու դրոշը, որի տակ Դուք նստած եք»

Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը քիչ առաջ ինքնաբացարկի եւս մեկ միջնորդություն ներկայացրեցին դատարանին` պատճառաբանելով, որ դատարանը գործի քննությունն անցկացնում է օրենսդրության խախտմամբ: Հարգելի դատարան, դուք ընթերցեցիք օրենքը եւ խախտեցիք այն, բայց ես չեմ կարող օրենք խախտել, Ձեր փոխարեն ես եմ հարգում այն գերբն ու դրոշը, որի տակ Դուք նստած եք»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը: Բանն այն է, որ դատարանը չէր ստացել մեղադրող դատախազի բողոքի վերաբերյալ Փաշինյանի պաշտպանների պատասխանը: Լուսինե Սահակյանը պնդեց, որ դատարանը պարտավոր է ծանոթանալ պաշտպանական կողմի պատասխանին եւ դրանից հետո միայն շարունակել դատական նիստը: «Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, եթե մեզ մոտ կասկած է առաջանում, որ դատավորն անկողմնակալ է, մենք կարող ենք հայտնել ինքնաբացարկի միջնորդություն: Իսկ մեզ մոտ ոչ թե կասկածներ, այլ արդեն ապացույցներ կան դրա վերաբերյալ»,- նշեց Լուսինե Սահակյանը: Փաշինյանի մյուս պաշտպանը` Երվանդ Վարոսյանն ասաց, որ քանի որ դատարանը քաջատեղյակ է իր պարտականություններին եւ չի ցանկանում կատարել դրանք, ապա այն կողմնակալ է եւ չի կարող շարունակել գործի քննությունը: Իսկ Լուսինե Սահակյանը դատարանին կոչ արեց պահպանել դատավարության գոնե ձեւական կողմը. «Ես հասկանում եմ, որ այս դատավարությունը ձեւական բնույթ է կրում, բայց գոնե ձեւական կողմը պահպանեք»: Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը պաշտապանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ ասաց, որ այդ տրամաբանությամբ կարող է դատավարության ցանկացած փուլում դժգոհ լինելով դատարանի գործողություններից ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, ուստի միջնորդությունն անհիմն է համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter