
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին խոստացավ, որ ՀՀ կառավարությունն անպայման միջոցներ կձեռնարկի, որ գազի գնի բարձրացումը չծանրանա կարիքավոր բնակչության ուսերին և փոխհատուցվի պետության կողմից:
Որպես իրավաբան` Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ յուրաքանչյուրն էլ իրավունք ունի դիմելու Վարչական դատարան` պարզելու, թե որքանով օբյեկտիվորեն է սահմանվել տվյալ գինը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ասաց. «Մենաշնորհների երկիր Հայաստանում որևէ կազմակերպություն չի կարող դատը շահել: Հայաստանում չկա արդար ճանապարհով դիզված հարստություն, որը կոռուպցիայի հետ կապ չունենա. միակը «Ռոյալ Արմենիան» է, որի տնօրենն այժմ բանտում է: Չկա ընդդիմադիր այն ուժը, որը կարողություն կունենա ներազդելու այդ պրոցեսի վրա: Միակենտրոն երկիր ենք, իշխանությունը, որը մեր տնտեսական և քաղաքական վերնախավն է, ինքն է որոշում այս կամ այն գինը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել