HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ քննչական վարչության քննիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը, նախաքննությամբ պարզվել է, որ 2009 թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման են ենթարկել Թեհրանից Երևան ժամանած ՀՀ քաղաքացիներ Հ. Գևորգյանին և Մ. Ավետիսյանին, ինչի արդյունքում Մ. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ապօրինի ձեռք բերված 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն, իսկ 2009 թ. հուլիսի 15-ին նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է նույն վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանին: Սակայն քրեական գործի հարուցումը մերժելու և Մ. Ավետիսյանին և Հ. Գևորգյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար քննիչ Վ. Կոթոլյանը Հ. Գևորգյանից պահանջել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարը երկու մասնաբաժնով` 2000-ական ԱՄՆ դոլար, Վ. Կոթոլյանն ստացել է 2009 թ. հուլիսի և օգոստոս ամիսներին` «Մամա-Միա» սրճարանում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Կոթոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter