HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը գիտելիքահեն տնտեսության զարգացման գործում առանցքային դեր է վերապահում տեխնոպարկերի ստեղծմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման և ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարևորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը։ Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, զրուցակիցներն անդրադարձել են լայնաշերտ համացանցի ձևավորման հնարավորություններին։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը, որը ներառում է նաև էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները։ Փոխադարձաբար կարևորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը։ Հյուրի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ու տարածաշրջանային խնդիրներին, ճգնաժամի հետևանքներին ու դրանց հաղթահարմանը։ Վարչապետը հրավիրել է հյուրերին Հայաստան` հոկտեմբեր ամսին մասնակցելու Տաթևի ճոպանուղու` աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter