HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների նվազման միտում

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը եվրոպական տարածաշրջանում, նաև Հայաստանում ունի նվազման միտում: ՀՀ-ում շարունակում են գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Օրական մոնիտորինգի տվյալների համաձայն` նշված հիվանդություններով հիվանդացությունը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա է: Անցած ամիսների համեմատ նույն մակարդակի վրա են շտապօգնության կանչերը: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով հանրապետության մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում շարունակվում է ամենօրյա ջերմային ռեժիմի և բացակա երեխաների մոնիտորինգը: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ անկախ եղանակի տաքացումից` պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելմանը` հնարավորինս խուսափել գրիպով հիվանդ անձանց հետ շփվելուց, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրել տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին, հաճախակի օդափոխել փակ տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter