HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Որ էլի չփակեն «Ասենք, թե արձանագրությունները մտցրեցինք խորհրդարանի օրակարգ, իհարկե, դիմադրություն կլինի, սակայն 3 օրվա ընթացքում կհասնենք վավերացման, իսկ եթե ԼՂ-ում երեք ամսից պատերազամ սկսվի, ի՞նչ է, կրկին պետք է փակե՞նք սահմանները»,- նախօրեին Ստամբուլում լույս տեսնող «Ռադիկալ» օրաթերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` պատասխանելով այն հարցին, թե ինչու Անկարան չի համաձայնում բացել սահմանները մինչև ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը: Իսկ Ռադիկալի այն հարցին, թե այդ դեպքում ինչու ԼՂ հարցը որպես նախապայման չի ներառվել արձանագրություններում, Դավութօղլուն ասել է. «Եթե մենք ԼՂ հարցը բարձրացնեինք սկզբում, հայերն էլ Ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման առաջ կքաշեին»: Թբիլիսահայերը ծանր ընտրության առաջ են Մարտի 30-ին Թբիլիսիում  տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Թբիլիսցիներն առաջին անգամ իրենք են քաղաքապետ ընտրելու: Թեկնածուներ առաջադրվելու են թե' իշխանության և թե' ընդդիմադիր ճամբարներից: Թբիլիսիի հայ համայնքը թեև մտադիր է ակտիվորեն մասնակցել ընտրություններին, բայց թեկնածուի ընտրության հարցում միասնական դիրքորոշում չունի` երկփեղկված է: Վրաստանում ազգային փոքրամասնություններին միավորող «Բազմազգ Վրաստան» հ/կ ղեկավար Առնոլդ Ստեփանյանի ասելով, հայ համայնքը մտադիր է ընտրել ընդդիմության թեկնածուին, հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանի ասելով էլ` համայնքի մեծամասնությունը հակված է ընտելու գործող քաղաքապետին, ու կրքերը համայնքի ներսում թեժանում են: ԵՄ-ից Թուրքիային` 6 մլրդ եվրո Լյուքսեմբուրգում եվրոպական աուդիտորների ատյանի օրերս հրապարակած 54 էջանոց տեղեկագիրը բացահայտում է, որ սկսած 2002 թվականից Եվրամիությունը Թուրքիային է տալիս և շարունակելու է մինչև 2013 թ.-ը տալ ավելի քան 6 մլրդ եվրո` որպես օգնություն «Եվրամիություն ընդունվելու համար», Փարիզից հաղորդում է ազատ լրագրող Ժան Էսքիյանը: Վախի աչքերը մեծ են, ուղեղը` փոքր «Կարծում եմ, որ ՀԱԿ-ը դեռևս վտանգավորություն ունի, բայց իրենից վտանգ չի պարունակում»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «ՉԻ» - Գալուստ Սահակյանը, ինչպես հայտնի է` մտքեր է արտահայտում, բայց այդ մտքերն իրենց մեջ միտք չեն պարունակում: Այնպես որ` այս իմաստով պրն Սահակյանը Հայաստանի քաղաքական դաշտի ամենակայուն ներկայացուցիչն է, բայց մեզ տվյալ դեպքում այլ հարց է հետաքրքրում: Բա եթե Հայ ազգային կոնգրեսը «իրենից վտանգ չի պարունակում» (Գալուստ Սահակյանը, ի դեպ, նախկին ուսմասվար է), ինչու են հանրահավաքների օրերին Երևան մտնող բոլոր ճանապարհները փակվում, և ինչո՞ւ են իշխանական քարոզչամիջոցները զբաղված բացառապես Կոնգրեսի դեմ պայքարելով: Թե՞, Սերժ սարգսյանը գտնում է, որ վտանգն անցել է, բայց իներցիայով դեռ շարունակում է վախենալ: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ Գիտեք, որ Հանրապետականը հաճախ չի արձագանքում ընդդիմության մեղադրանքներին, մեղմ ասած, ոչ կոռեկտ սահմանումներին և ձևակերպումներին: Սակայն չի կարելի անընդհատ լռության մատնել այն, ինչին բոլորս ականատես ենք եղել ՀՀՇ-ական կառավարման տարիներին, երբ մարդիկ տարրական սոցիալական խնդիրներ չէին կարողանում լուծել, որովհետև ոչ ցանկություն ունեին, ոչ կամք, ոչ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն: Բավական է հիշեցնել ձախավեր կադրային քաղաքականությունը, որ իրականացնում էր նույն Տեր-Պետրոսյանը, թեկուզ պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից: Պոլի փետերով կառավարում էին իրականացնում, և արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,-ասում է ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Հանցագործ օրենք «Մաքսայինը խայտառակ է աշխատում: Ճապոնիայից մեքենա ես բերում, 2000 դոլար արժե, տալիս ես 2500 դոլար մաքս: Ունիտազ ես բերում, ԱԱՀ են դնում 40 տոկոս: Կաֆել-մետլախ են բերում Դուբայից 20 դոլարով, ասում են «մեր ցուցակով դա 50 դոլար արժե», և իրական գնի չափով մաքս է դնում»,- ասում է ֆիզիկոս և տնտեսագետ Վաղինակ Մկրտչյանը: Միայն փողկապով Թերթի տեղեկություններով ՀՀ աշխատանքի տեսչության նորանշանակ պետ, ԲՀԿ անդամ Հակոբ Մանուկյանն արդեն սկսել է յուրահատուկ կերպով ինքնադրսևորվել: 3 օր առաջ նա դուրս է եկել իր աշխատասենյակից և միջանցքում շատ բարձր հայհոյել իր աշխատակիցներից մեկին` պատճառաբանելով, թե նա ինչու փողկապ չի կապել: Այդ պահին միջանցքում եղել են շատ մարդիկ, և նրանցից մեկի տեղեկացմամբ` պետը բոլորին սպառնացել է, որ փողկապ չկապողները կամ իրենց «լավ» չպահողները աշխատանքից կազատվեն: Բանն այն է, որ Հ. Մանուկյանն արդեն որոշել է կադրային փոփոխություն իրականացնել տեսչությունում և իր աշխատակիցների հետ շփվում է շատ կոպիտ արտահայտություններով ու պահվածքով: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում է նշանակվել այն բանից հետո, երբ նախկին պետին նշանակել են Սպորտի նախարար, իսկ մոտ 30-ամյա Հ. Մանուկյանը սկանդալային պատմություններով ոչ պակաս հայտնի Առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդին է: Ի դեպ, թերթի տեղեկություններով, Հ. Մանուկյանը նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին ԲՀԿ-ական նախարար Գևորգ Պետրոսյանի մտերիմ ընկերն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter