HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նիգերիացի իրավապաշտպանը ՀՀ իշխանություններից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Այս պահին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի մասնակիցների շարքերը խտանում են: Հանրահավաքի վայր են եկել Հայաստանում անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի մասնակիցները: Բացի նրանցից` այս պահին Մատենադարանի հարակից տարածք են գալիս նաև այլ մարդիկ: Հանրահավաքում ելույթ ունեցավ Քաղաքացիական ազատություններ կազմակեպության նիգերիացի տնօրեն Լբուչուկու Օհաբուենյի Էրիկեն: Նա ողջունեց հանրահավաքի մասնակիցներին և ասաց. «Գալով այստեղ` տեսա այնպիսի մարդկանց, որոնք պայքարում են արդարության համար: Համարում եմ դատապարտելի, որ կարգին, լավ մարդիկ կարող են լռել և չպայքարել: Կա միայն մեկ արդարություն, որը բոլորի համար է. որևէ մեկին վնասելը մեզ համար հավասարազոր է վնասել բոլորին: Ես անձամբ եղել եմ քաղբանտարկյալ ու զրկված արդարությունից և երդվել եմ, որ ամբողջ կյանքում պայքարելու եմ արդարության համար: Ես պահանջում եմ Հայաստանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»: ՀԱԿ համակարգող Լևոն Զորաբյանը նշեց, որ այս միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելով` իշխանությունները նպատակադրվել էին դա իբրև գործիք ծառայեցնել իրենց պրոպոգանդային, սակայն նրանց ծրագիրը տապալվեց` շնորհիվ լրատվամիջոցների և ժողովրդի պայքարի: Ըստ Լ. Զուրաբյանի` սա դարձավ իշխանությունների վարկաբեկման ևս մեկ գործընթաց: Այս պահին ելույթ են ունենում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ֆորումի մյուս մասնակիցները: Նրանք պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Հանրահավաքի մասնակիցները նրանց ելույթները ընդմիջում են ծափահարություններով և «Ազա'տ, անկա'խ Հայաստա'ն», «Սերժի'կ, հեռացի'ր», «Պայքա'ր, պայքա'ր մինչև վերջ» վանկարկումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter