HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 կգ 610 գրամ ծանր տեսակի թմրանյութ` սպորտային համազգեստի աստառում

Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ: «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի անձնական զննության ընթացքում հայտնաբերվել է 1 կգ 610գրամ քաշով «մետամֆետամին» ծանր տեսակի թմրանյութ: Այն առանձին փաթեթների տեսքով թաքցված է եղել ուղևորի հագին եղած  սպորտային համազգեստի աստառում: «Դեպքի  առթիվ հարուցվել  է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը»,- տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter