Տեսչական ստուգում իրականացնող մարմիններում երեք ամսից այլևս ձեռագիր ակտ չեն գրելու
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ կառավարության գործավարության կարգը եւ ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումը։ Սա պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմամբ, ինչի կարեւորությունը շեշտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խնդրի հրատապությունը նախ եւ առաջ վերաբերում է տեսչական ստուգում իրականացնող մարմիններին, որոնցից շատերը մինչեւ օրս ակտերը գրում են ձեռագիր, ուստի պատշաճ վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ։
Համակարգչային շարվածքի անցնելու առաջին հանձնարարականը տրված էր ՊԵԿ-ին, այժմ ժամանակն է, որպեսզի մյուս տեսչական ստուգում իրականացնող մարմինների աշխատակիցները նույնպես անցնեն համապատասխան ուսուցում, եւ առաջիկա երեք ամսում բացառվի ձեռագիր ակտ գրելը։ Այս մասին փոխանցում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել