Մոտ 1,5 մլն դրամի վնաս
Իրավապահները նախօրեին պարզել են, որ Մելիքգյուղ համայնքի ղեկավար Մհերիկ Մխիթարյանի օժանդակությամբ` նույն գյուղի 19 բնակիչներ հայտ են ներկայացրել իրենց հողատարածքներում որպես փաստացի աշնանացան կատարածներ, սակայն առանց աշնանացան կատարելու, «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրով նախատեսված ծախսերի հաշվին Մելիքգյուղ համայնքի հողօգտագործողների փաստացի մշակվող հողատարածությունների համար անհատույց և անվերադարձ տրվող սուբսիդիաների գումարներից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Արագածի մասնաճյուղից խարդախությամբ ստացել են յուրաքանչյուրը 1 հա վարելահողի դիմաց 35 հազար դրամ:
Ըստ ոստիկանության լրատվության վարչության` վերոգրյալի պատճառով պետությանը հասցվել է 1 մլն 413 հազար 500 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել