HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կերիտասարդացվի 70, նորերով կփոխարինվի 90 ծառ

Մայրաքաղաքում սանիտարական ծառահատմանը և էտելու միջոցառումներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական ծրագրերի պատասխանատուներ, ՀՀ բնապահպանության նախարարության և «Օրհուս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, Երևանի պետական համալսարանի և Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ, դոցենտներ: Հանձնաժողովն ամբողջությամբ ուսումնասիրել է Զաքյան և Խորենացու փողոցներում, ինչպես նաև Մյասնիկյան և Իսակովի պողոտաներում տեղակայված ծառերի վիճակը: Խորենացու և Զաքյան փողոցների ծառերը, որոնք հիմնականում թխկի հացենատերև ծառատեսակներ են, տնկվել են դեռևս 1950-1955 թվականներին: Մասնագիտական եզրակացության համաձայն` ներկայումս այդ ծառատեսակների բնամասերը լիովին քայքայված են, առաջացել են խոր փչակներ և զգալի ճաքեր, որոնք էլ թուլացրել են այդ ծառերի արմատային համակարգը: Թխկիների առավելագույն կենսունակությունը 45-50 տարի է, սակայն այսօր դրանք ավելի քան 50 տարեկան են: Քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ` այդ վիճակում ծառերը վտանգավոր են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ մարդկանց կյանքին սպառնալու առումով: Դրանից խուսափելու նպատակով, մասնագիտական խմբի եզրահանգման համաձայն, որոշում է կայացվել վթարային վիճակում գտնվող այս ծառատեսակները 2010թ. հատել և դրանց տեղում նոր տնկիներ տեղադրել: Մյասնիկյան և Իսակովի պողոտաներում խնդիրն առկա է հիմնականում սև բարդի ծառատեսակների պարագայում: 1955-1960 թվականներին տնկված այս ծառերը նույնպես, համաձայն մասնագիտական խմբի եզրահանգման, երիտասարդացման կարիք ունեն: Դիտարկումները ցույց են տվել, որ սև բարդիները հիմնականում գերաճ են տվել, դրանց արմատային համակարգը մակերեսային է, ինչի հետևանքով այս ծառերը քամուց հաճախ են տապալվում` առաջացնելով վթարային իրավիճակ: Դրանց երիտասարդացումը հնարավորություն կտա ապահովելու անվտանգությունը և կբարձրացնի ծառերի կենսունակությունը: Նշած ուղղությամբ մայրաքաղաքում աշխատանքներն արդեն մեկնարկել են:  Ծրագիրն իրագործելուց հետո 2010թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կերիտասարդացվի 70, նորերով կփոխարինվի 90 ծառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter