HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգեւատրվել են Հռոմի պապ Գրիգոր Մեծի շքանշանով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը եւ Հոգաբարձուների Խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահէ Ճազմատարեանը Նորին սրբություն Բենեդիկտ XVI Պապի անունից պարգեւարվել են Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանով: 1931 թ.-ին Գրիգոր XVI-ի կողմից հիմնված այս պատվավոր շքանշանին Հիմնադրամի հոգաբարձուներն արժանացել են հայրենիքում իրականացրած մարդասիրական գործունեության համար: Պարգեւը շնորհվել է սբ. Գրիգոր Մեծի Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ երերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու կողմից փետրվարի 28-ին: Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` արարողությունը տեղի է ունեցել Հռոմի հայկական կաթոլիկ միաբանությունում` կիրակնօրյա պատարագից հետո: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, կաթոլիկ եպիսկոպոսներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter