HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Խոզերի անկում երեք գյուղերում

Թերթի տեղեկություններով` Տավուշի մարզի Կողբ, Լճկաձոր և Արճիս գյուղերում խոզերի մասսայական անկման դեպքեր են արձանագրվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը հաստատեց այս տեղեկությունները: «Երեք գյուղում նկատվել են խոզերի անկման դեպքեր. մի գյուղում` 17, մյուսում` 20, երրորդում` 19: Ուսումնասիրություններ են կատարվել, նախկինում այդ գյուղերում աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը եղել է, հիմա էլ չի բացառվում, որ կրկնվի»,- թերթի հետ զրույցում նշեց նա` հավաստիացնելով, որ աֆրիկյան ժանտախտը մարդուն չի փոխում: Խոզերի անկման առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին: Երեկվա դրությամբ Տավուշի մարզում սատկած խոզերի թիվը հասել 26-ի: Բենզինի վաճառքն էլ է բարեգործություն «Ֆլեշ» ընկերության փոխտնօրենը հայտարարել է, թե հնարավոր է առաջիկայում բենզինը նորից թանկանա, որովհետև վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց ընկերությունը վնասով է աշխատել: «ՉԻ» - Փաստորեն, Հայաստանում բիզնես, որպես այդպիսին, գոյություն չունի, համատարած բարեգործական ընկերություններ են: «ՀայՌուսգազարդը» վնասով է աշխատում, Քաջարանի կոմբինատը վնասով է աշխատում, բենզին ներկրողները վնասով են աշխատում... Շատ մեղք են ախր: Հասարակությունն էլ քար անտարբերություն է ցուցաբերում և բացարձակապես ոչնչով չի օգնում ահռելի վնասներ կրող այդ բարեգործներին: Կարելի էր, չէ՞, գոնե ինչ որ հիմնադրամ ստեղծել կամ ծայրահեղ դեպքում մեդալներ տալ` հայրենիքին անշահախնդրորեն ծառայելու համար: Ի դեպ, մեդալների «մոմենտով» ոչնչով օգնել չենք կարող, բայց գործնական առաջարկ, ամեն դեպքում, կարող ենք անել. տվեք մի քիչ էլ մենք «վնասով աշխատենք»: Ծանր կլինի, բայց ոչինչ, մի կերպ կդիմանանք: Հայրենիքին անշահախնդրորեն ծառայելը զոհողություններ է պահանջում: Ընտրություններ, իհարկե կլինեն Բայց կլինեն հերթական «Արմատական ընդդիմության մոտ սա արդեն դառնում է գործելաոճ: Ներկայացնում են մտացածին փաստեր, մեղադրում իշխանություններին եղած ու չեղած մեղքերի մեջ, և, որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու համադարման` առաջարկում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ: Ընտրություններ, իհարկե, կլինեն` դա նաև Սահմանադրության պահանջն է: Բայց կլինեն հերթական ընտրություններ` սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում: Եվ Աստված մի արասցե, որ Հայաստանում ևս մեկ անգամ անհրաժեշտություն առաջանա` իշխանափոխության խնդիրը լուծել արտահերթ` համապետական ընտրություններով, ինչպես 1998 թվականին: Երբեք չէի ցանկանա, որ այդ նախադեպը կրկնվեր` ոչ Հայաստանում, ոչ Արցախում»,- թերթի թղթակցին ասել է Արտակ Դավթյանը: Դրանից սուրբ չեն դառնում «Էդ բոլոր էտապներն անցել ենք և գնդակահարության հոդվածներ ենք ունեցել մեզ վրա և այլն: Բայց դա չի նշանակում, որ դրանից մենք սրբացել ենք, և մեր խոսքը պետք է սրբի խոսքի տեղ անցնի»,- երեկ թերթի հետ ներքաղաքական թեմաներով զրույցի ընթացքում ասել է ՀՀՇ վարչության նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը` հավելելով. «Այդպիսի մտածողությունն է բերում շատ չոգևորվելուն, երկրի վրա կուռքեր չստեղծելուն, հնչած խոսքերն անքննադատ չընդունելուն և սրբերի լուսապսակներ չհագցնելուն, թեկուզ նախկին և ներկա կալանավորներին»: Մտահոգված են

ՀՀ իշխանություններին այս պահին մտահոգող կարևորագույն հարցերից մեկը դարձել է դրամի փոխարժեքը, որը մոտենում է հոգեբանական անջրպետին` 1 դոլարը` 390 դրամ: Երեկ չենջերում դոլարը վաճառվում էր 389 դրամով: Ֆոնդային բորսայում դոլարն արձանագրել է նոր ռեկորդ` 387 դրամ 61 լումա, և միայն 4 միլիոն դոլարի գործարքների արդյունքում փակման գինը կազմել է 386 դրամ 75 լումա:

Ցեղասպանության բրիտանական արծարծումներ «Ազգն» արդեն տեղեկացրել էր, որ բրիտանական խորհրդարանի ստորին` Համայնքների պալատի ներկայացուցիչների զգալի մասը կողմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման կապակցությամբ, ավելին` Համայնքների պալատում ընդունվել էր հայտարարություն այս առումով: Եվ ահա ապրիլի 30-ին նույն Համայնքների պալատում տեղի կունենա Անգլիայում իշխող «Աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչ Էնդրյու Դիսմորի հեղինակած «Ցեղասպանության հիշատակի օր» փակ օրինագծի երկրորդ քննարկումը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ ոչ միայն կառավարությունից և ընդդիմությունից, այլև պալատի մյուս անդամները: Որպեսզի նշված օրինագիծը օրենքի ուժ ստանա, անհրաժեշտ է, որ հաստատվի նաև Լորդերի պալատում, այնուհետև արժանա թագուհու հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter