Գյուլը բանաձևի ընդունումը համարել է «պատմության դեմ անարդարություն»
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում թիվ 252` հայկական բանաձևի ընդունումից հետո արած հայտարարությունում նշել է, թե ընդունված բանաձեւը հեռու է պատմական իրողություններից, այն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում դարձել է անհամատեղելի մի քայլ։ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ բանաձևը վնասելու է Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններ կառուցելու ջանքերին։
«Քաղաքական շահերից ընդունված այս բանաձևը ընդունում եմ որպես պատմության դեմ անարդարություն»,-նշել է Գյուլը և հավելել, որ այս քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում բացասական արդյունքների համար Թուրքիան այլևս պատասխանատվություն չի կրելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել