«Եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ Ցեղասպանության վերջնական ճանաչման համար»
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության հայտարարությունը
ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհավորում է աշխարհասփյուռ ողջ հայությանը, համատեղ ջանքերով ձեռք բերված, լուրջ հաղթանակի` ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը այս նվաճումը հատկապես կարևորում է, նշելով որ առաջին անգամ համաշխարհային հայկական լոբինգը (հատկապես ամերիկյանը ու եվրոպականը) և Հայաստանի իշխանությունները (և կոալիցիան, և ընդդիմությունը) գործեցին միասնաբար: Հայտնի է, որ հաղթական ձայների պակասը լրացվեց Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկա Հայաստանի ԱԺ պատգամավորական խմբի (հանրապետական և դաշնակցական պատգամավորների) ու ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների (Հայ Ազգային Կոմիտեի և այլոց), ԱՄՆ Հայկական դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ:
ԵՀՄՖ-ի նախագահը հայտարարում է, որ, մինչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում, եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ ամերիկահայ լոբիստներին սատարելու և ԱՄՆ Կոնգրեսի ու իշխանությունների կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման համար: Այս հաղթանակը պետք է մեզ օրինակ ծառայի հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծման ժամանակ. մեր ուժը մեր միասնության մեջ է: Շնորհավորում ենք ևս մեկ անգամ ողջ հայությանը:
05.03.10թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել