HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Լեւոն Զուրաբյան. «Ոչ մի նոր բան չկա»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, թեեւ այն երեկ ընդունվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: «Բացառում եմ, որ բանաձեւը կընդունվի»: ՀԱԿ-ի համակարգողը նշեց, որ նախկինում էլ են նման նախադեպեր եղել, սակայն ԱՄՆ Կոնգրեսն այդ բանաձեւն այդպես էլ չի ընդունել: «Ինչ-որ կատարվել է, արդեն 4 անգամ կատարվել է, դա ընդամենը հանձնաժողովի որոշում է, եւ ամեն անգամ, այնուամենայնիվ այն բանաձեւ չի դարձել: Ոչ մի նոր բան չկա, նորությունն այն է, որ նախկինում ավելի շատ ձայների առավելությամբ էր անցնում, հիմա ընդամենը մեկ ձայնի առավելությամբ անցավ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter