Է. Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին (Vojteck Filip):
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Է. Նալբանդյանն ասել է,
որ Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին` կարեւորելով բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների խթանումը:
Երկուստեք կարեւորվել է առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել