HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշատակի արարողություն Եռաբլուրում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը։ Դիմելով կազմակերպության շարքերը համալրող երիտասարդներին` վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը։ Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, եւ մենք ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը»։ Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter