HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Միացյալ համահայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Միացյալ համահայկական հիմնադրամի նախագահ, «The California Courier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Շնորհակալություն հայտնելով հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանն ակնկալում է գործընկերային փոխշահավետ հարաբերություններ եւ ներկայացրել է մայրաքաղաքում բարենպաստ բիզնես միջավայրին ուղղված քայլերն ու ներդրումային առաջարկները:

«Գործարար շրջանակներին հետաքրքիր եւ փոխշահավետ առաջարկներ ենք ներկայացնում եւ համոզված ենք, որ Երեւանում ձեւավորված միջավայրը բարենպաստ է ներդրումների  համար»,- շեշտել է քաղաքապետը:

Խոսելով Միացյալ հայկական հիմնադրամի ծրարգերի մասին` Հարութ Սասունյանը նշել է, որ չնայած հեռավորությանը հետեւում է քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին եւ պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ամերիկահայ գործարար աշխարհին փոխանցել քաղաքապետարանի ներդրումային առաջարկները:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Հարութ Սասունյանը հանդիպման ընթացքում քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter