HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը չի ներկայացնում տեսագրառումները

Ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Լրատվության միջոցների հրապարակումների համաձայն` ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի հայտարարության` «Սիլ կոնցեռն» ՓԲԸ-ի գրասենյակի տեսախցիկների տեսագրառումների կրիչը գտնվում է իր մոտ, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմնին այն չի տրամադրում, քանի որ արդարացնող ապացույց է, և ինքը չի վստահում նախաքննության մարմնին:

ՀՀ քր. դատ. օր. 104 հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Քննիչի կողմից 2010 թ. մարտի 4-ին գրություն է ուղարկվել Լ. Սահակյանին` առաջարկելով կամովին նախաքննությանը ներկայացնել «Սիլ կոնցեռն» ՓԲ ընկերության գրասենյակի տեսախցիկների 2010 թ. փետրվարի 12-ի ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածի տեսագրառումների կրիչը: Կարծում ենք` հենց փաստաբանի պաշտպանյալների շահերից է բխում քննության ներկա փուլում վարույթն իրականացնող մարմնին արդարացնող ապացույցներ ներկայացնելը: Ակնկալում ենք, որ քննությանը կտրամադրվի տեսագրառումների կրիչը կամ դրա կրկնօրինակը` առանց մոնտաժի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter