HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պատվիրակությունը` Մոսկվայում անցկացվող տնտեսական համաժողովում

Հայաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, այսօր Մոսկվայում մասնակցել է «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովում ելույթ է ունեցել նաև Ա. Գեւորգյանը: Հայկական պատվիրակությունը մասնակցել է տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված «Ազգային արժույթներով հաշվարկների խթանում: ԱՊՀ-ում առեւտրային եւ ներդրումային գործարքների ակտիվացման նոր հնարավորություններ», «գործարար հետաքրքրություններ եւ ինտեգրման գործընթացի հետագա զարգացում ԱՊՀ անդամ երկրներում», «Նորարարությունը` որպես տնտեսության զարգացման խթան», «Նորարարական մոտեցումներ` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը (շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ այլն)», «Նորարարությունը` որպես դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների մատչելիության միջոց» թեմաներով կլոր սեղանների քննարկումներին, ներկայացրել է հայկական կողմի շահերը եւ տեսակետները: Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, Արմեն Գեւորգյանը Մոսկվայում մասնակցել է նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 46-րդ նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter