HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի դիվերսանտներից 3-ը մահացել են

Մյուսները թեև վիրավորվել են, սակայն կարողացել են փախչել Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը: «Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,- տեղեկացնում են ՊՆ մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter