HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը` 88-րդ հորիզոնականում

Միջազգային հեռահաղորդակցման միությունը (ՄՀՄ), որը ՄԱԿ-ի առաջատար գործակալություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, այս տարի հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2008 թվականի (նաև 2007-ի) Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման ինդեքսին: Ըստ այդ ինդեքսի` Հայաստանը զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը 159 երկրների շարքում, իսկ 2007 թվականին եղել է 89-րդ հորիզոնականում: Երկրորդ տարին է, ինչ ինդեքսի առաջին տասնյակը գլխավորում է Շվեցիան: Տասնայկի մեջ են նաև Լուքսեմբուրգը, Կորեան, Նիդերլանդները, Իսլանդիան, Շվեցարիան, Ճապոնիան, Նորվեգիան և Անգլիան: Իսկ վերջին` 159-րդ հորիզոնականում է Չադը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, սակայն, փոխանցում է, որ Միջազգային հեռահաղորդակցման միության կատարած ՏՀՏ զարգացման ինդեքսը փոքր-ինչ անվստահություն է ներշնչում: Ինչո՞ւ: Որովհետև Չինաստանն ու Վրաստանը գրեթե նույն հարթության վրա են` մի նիշի տարբերությամբ: ՉԻնաստանը 79-րդ տեղում է, իսկ Վրաստանը` 80-րդ: Վրաստանը նույնիսկ ավելի զարգացած երկիր է, քան Իրանը: Իրանն ընդամենը 84-րդ տեղում է` 4 ցուցանիշով ցածր Վրաստանից: ՄՀՄ-ի հավաստմամբ` ուսումնասիրությունը կատարվել է 11 չափանիշների հիման վրա, որոնք չափում են ՏՀՏ զարգացման աստիճանը և ժամանակը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների դեպքում: Միջազգային հեռահաղորդակցման միությունը հրապարակած զեկույցը տեղադրված է ԻՏՁՄ կայք էջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter