HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Նախօրեին` ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի օտարերկրյա երկու քաղաքացու: Նրանցից մեկի անձնական զննությամբ հայտնաբերվել ու առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված 11.8 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նույն երիտասարդը` կուլ տալու միջոցով, մաքսանենգ ճանապարհով Հայաստան է տեղափոխել 70 հատ` յուրաքանչյուրը 7-10 գրամ կշռով նմանապիպ փաթեթներ, իսկ նրա ընկերը` նույն եղանակով` նույնպիսի 45 փաթեթ: Երևանի Կիլիկիա թաղամասում օտարերկրյա քաղաքացիների վարձակալած տան խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է 400 գրամ ընհանուր կշռով նույն թմրամիջոցի 55 փաթեթ ևս: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում նրանց որովայնից ներկայումս հանվել և առգրավվել է 620 գրամ ընդհանուր կշռով` 88 փաթեթ: Այսօրվա դրությամբ առգրավված «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ընդհանուր կշիռը մոտ մեկ կիլոգրամ 31 գրամ է: «Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter