HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Կատալոնիայի խորհրդարանը

Բարսելոնում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի և Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունից, որոշման փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ 1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ցեղասպանության հանցանքի կանխման և դատապարտման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն՝ 1915-1921 թթ. հայ ժողովրդի դեմ իրականացված գործողությունները համարվում են իսկական ցեղասպանություն: Կատալոնիայի խորհրդարանը միաժամանակ կառավարությանը կոչ է արել աջակցել Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև արևմտյան երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter