Յոթ մեդալ` Եվրոպայից
Այսօր Չեխիայից` 5 բրոնզե և երկու արծաթե մեդալով, Հայաստան վերադարձավ Հայաստանի սամբոյի հավաքականը, որը մասնակցում էր ապրիլի 14-ից 18-ը Պրահայում անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների եվրոպայի առաջնությանը:
Ինչպես մեկնաբանում է հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, արդյունքներն ընդհանուր առմամբ վատ չեն, սակայն, եթե չլիներ մրցավարական վատ աշխատանքը' ինչի շուրջ բազմաթիվ բողոքներ եղան մրցումների ընթացքում, մեր սամբիստներից առնվազն երկուսը` Գիրգոր Մխիթարյանն ու Մհեր Կարապետյանը, պիտի նվաճեին ոսկե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկների արդյունքները.
Պատանիներ
Մխիթարյան Գրիգոր 48 կգ` 3-րդ տեղ
Պետոյան Ռազմիկ 52 կգ` 2-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես 56 կգ` 2-րդ տեղ
Սահակյան Արթուր 60 կգ` 5-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ 65 կգ` 3-րդ տեղ
Հարությունյան Ռաֆիկ 70 կգ' 5-րդ տեղ
Սերոբյան Հովհաննես 75 կգ` 7-րդ տեղ
Հակոբյան Մարտիրոս 81 կգ` 5-րդ տեղ
Մարգարյան Գոռ +87 կգ` 7-րդ տեղ
Բագիրյան Էմմա 48 կգ` 5-րդ տեղ
Խաչատրյան Ռոզա 52 կգ` 3-րդ տեղ
Երիտասարդներ
Հովհաննիսյան Վարդան 48 կգ` 6-րդ տեղ
Մելքոնյան Արա 52 կգ` 5-րդ տեղ
Ալեքսանյան Սերյոժա 57 կգ` 3-րդ տեղ
Կարապետյան Էդգար 62 կգ` 8-րդ տեղ
Գևորգյան Վահագն 68 կգ` 7-րդ տեղ
Մարգարյան Հակոբ 74 կգ` 9-րդ տեղ
Կարապետյան Մհեր 82 կգ` 3-րդ տեղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել