HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը շքեղ լուսավորությամբ կդիմավորի առաջիկա տոները

ՀՀ անկախության 20 –րդ տարեդարձի  և Էրեբունի –Երևան տոնակատարություններին ընդառաջ  մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձևավորման և հարդարման լայնածավալ աշխատանքները:  Տոնական օրերին Երևանը նորովի տեսքով կներկայանա թե երևանցիներին , և թե  քաղաքի հազարավոր հյուրերին: Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիևյան» կամուրջների և Կոմիտաս - Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման և ձևավորման աշխատանքները,  պատշաճ տեսքի են բերվում   200 շենքերի ճակատային հատվածները:

Օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները` Շիրազի և Դավիթ Բեկ փողոցներում,  ինչպես նաև Ազատության պողոտայում: Կավարտվեն  2011 թ.-ի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են   40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաև  կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն ակտիվորեն մասնակցել են նաև ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին  մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ  լուսավորություն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter