HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն՝ Մոսկովյան 36 հասցեում

Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևան» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակըե կտավի խճանկար-պաննոն, բացվեց Մոսկովյան 36 հասցեում: Բնակելի շենքի կողային ճակատին ամբողջությամբ պատկերված է Վարպետի 1923 թվականին ստեղծած կտավի գունագեղ խճապատկերը: Անվանի արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների ստեղծած «Ժպտա Երևան» ծրագրի աշխատանքային խումբը 3 ամիս առաջ էր քաղաքապետարանին առաջարկել շենքերի ճակատային հատվածի նորոգման ինքնատիպ լուծումն ու ստացել քաղաքապետարանի տեխնիկական ու մասամբ ֆինանսական աջակցությունը:

«Ժպտա Երևանիե հեղինակները նշել են, որ ծրագիրն ունի թե գեղագիտական, թե ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելով՝  երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում  հայկական կերպատվեստը:

«Մինչ շենքերի խճանկարապատումը նախ արվեստագետների խումբն առաջարկում և քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքի հետ համահունչ թեմատիկա կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի: Այդուհետ, քաղաքապետարանի հաստատումից հետո, սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Սա առաջինն է, բայց վստահեցնում եմ, որ վերջինը չի լինի, առավել ևս, որ շենքերի անհրապույր ֆասադներ շատ կան մայրաքաղաքում»,- ընդգծել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

Սեպտեմբերին կավարտվեն նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Տպագրիչներ-Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոների հավաքման աշխատանքները:

Երևանի քաղաքապետաարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter