HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում

7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մարտի 7-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` Վիլյամ Սարոյանի արձանի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Ջիպ Լինքոլն» մակնիշի ARM-808 վրացական համարանիշի ավտոմեքենան հարվածել է հանդիպակաց «Գազել» մակնիշի 1273 Տ և «Մերսեդես» մակնիշի 22 LO 330 համարանիշի ավտոնեքենաներին և դիմել փախուստի: Հարվածի արդյունքում մարդատար «Գազելը» շուռ է եկել: «Գազելի» մեջ եղած ուղևորները, թվով 7 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, զոհեր չկան: «Ջիպի» վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի, սակայն ճանապարհային ոստիկաններին հաջողվել է Տերյան փողոցում` Ագրարային համալսարանի մոտ, շուրջկալի մեջ վերցնել վարորդին և կասցենել նրա փախուստը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի վայրից տեղեկացնում է, որ վարորդը 1978 թ. ծնված Ջհանգիր Ապրեսյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Վթարի վայրում են եղել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանն ու Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Արշակյանը: Վթարի արդյունքում հարուցվել է քրեական գործ, որի քննությունը վարում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter