HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Իսակով-Աթենքի փողոցների խաչմերուկում

8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մարտի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Իսակով-Աթենքի փողոցների խաչմերուկում` Կոնյակի գործարանի մոտ, հերթական ավտովթարն է տեղի ունեցել: «Պորշ կայեն» մակնիշի 16 ՍՍ 735 համարանիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի հատվածում, կարմիր լույսի տակ կանգնած մի քանի ավտոմեքենայի: Վթարի արդյունքում 8 հոգի, որոնցից 2-ը մանկահասակ երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Հետքի» հետ զրույցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ասաց, որ ըստ ականատեսների` «Պորշի» վարորդը, ավտոմեքենան թողնելով վթարի վայրում, դիմել է փախուստի: Ականատեսները հայտնում են, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող վարորդին ընկերները մեկ այլ մեքենայով փախցրել են վթարի վայրից մինչ ճանապարհային ոստիկանների գալը: Վթարի վայրում են եղել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանն ու Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Արշակյանը: Վթարի արդյունքում հարուցվել է քրեական գործ, որի քննությունը վարում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter