HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք ուղերձը: Սիրելի´ հայրենակիցներ, Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց և սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ: Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: Պատմության ամենածանր պահերին անգամ կանայք յուրօրինակ ապավեն են դարձել, հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին: Այսօր դժվար է գտնել որևէ բնագավառ, որտեղ չզգացվի կանանց նրբաճաշակ և քնքուշ ներկայությունը, նրանց գործունեության աներկբա հետքը: Հայաստանի կանայք պատվով շարունակում են կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել: Շարունակում են անվիճելի նպաստ բերել մեր արժեքները, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի, օջախի մասին պատկերացումներն ամրապնդելու և զավակներին փոխանցելու գործին: Սիրելի´ կանայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Թո՛ղ սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ լինեն ձեր ուղեկիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter