HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» այսօրվա համարում

  • 4 ամիս երկաթ է հավաքում, որ եղբորը հագուստ գնի

Բենիամինն իրենց տան բակի մի անկյունում արդեն 4 ամիս է` երկաթե ջարդոն է կուտակում: Ամառվա արձակուրդներին 9-ամյա տղայի հիմնական զբաղմունքը գյուղի ավերված տների քարերի տակից գունավոր մետաղ գտնելն է եղել: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Նախընտրական շոուները սկսված են

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք այնքան անբովանդակ ելույթ չէր ունեցել, ինչպես սեպտեմբերի 9-ին կայացած Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ: Միակ որոշակի միտքը, որ հնչեց նրա կողմից, այն էր, որ Կոնգրեսը սկսում է հանրահավաքների շարք եւ որ հաջորդ անգամ Ազատության հրապարակում հավաքվելու են սեպտեմբերի 23-ին: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Ժամկետանց շիլանեից մինչեւ քաղաքականություն մեկ քայլ է

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խիստ նեղացել է «Հետքից»: Նա դեմքի տհաճ արտահայտություն ընդունեց, երբ տեղեկացավ, որ Ազգային ժողովում իրեն լուսանկարողը «Հետքի» լրագրողն է: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Կարո Կարապետյանն էլ «հրաժարվեց» ունեցվածքից

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի դղյակի դիմաց է գտնվում Արարատի մարզի Շահումյան գյուղի միակ մշակույթի տունը: Շենքն ունի ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, սակայն գտնվում է անմխիթար վիճակում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Եթե Ջաղացաձորում խմելու ջուր լիներ

15-ամյա Անժելան վերցնում է դույլը եւ հարեւանի դստեր` 5-ամյա Անգելինայի հետ գնում ջուր բերելու: Բարձրանում են զառիվերով, հետո` նեղլիկ արահետով, այնուհետեւ` աստիճաններով, մինչեւ հասնում են ջրհորին: «Այնքան ենք գնում, մինչեւ հասնում ենք, հոգնում ենք»,- ճանապարհին նեղսրտում է Անժելան: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Սննդային հավելումների ներկրումն աճել է

«Հետքը» ժամանակին անդրադարձել է մսամթերքի արտադրությանը, մասնավորապես` դրանում կիրառվող բազմաթիվ քիմիական միացություններին ու սննդային հավելումներին, որոնք մարդու առողջության համար որոշակի ռիսկեր են պարունակում: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)

  • Արցախի շինանյութերը Հայաստանի շուկայում

արտունեցի 29-ամյա ծրագրավորող Միքայել Սարգսյանին նոր խնդիրներ լուծելու ցանկությունն է ստիպել ռիսկի դիմել եւ վարկ վերցնել` սեփական արտադրություն հիմնելու համար: (Հեղինակ` Քնար Բաբայան)

  • Քարի բիզնես` ողողված հավատքի լույսով

Իջեւան քաղաքի ծայրին, Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհի եզրին, «Քարարտ» գործարանի առաջ հայկական դրոշի կողքին ծածանվում է ռուսական եռագույնը: «Քարարտ» ՓԲԸ-ն հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն չէ, ինչո±ւ է կախված ռուսական դրոշը: Ընկերության  տնօրեն Կարեն Գիշյանն ասաց, որ  սեփականատեր Արթուր Բաղրյանը Ռուսաստանում աշխատած փողերով է հիմնել գործարանը եւ այդ պատճառով է կախել ռուսական պետական խորհրդանիշը: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)

  • Ախուրյանի հիմնանորոգված մայրուղին շահագործման կհանձնվի նախատեսվածից մեկ ամիս շուտ

Օգոստոս ամսին գրեթե մեկ շաբաթ Ախուրյան համայնք մուտք ու ելք անող մեքենաները օգտվում էին շրջանցիկ ճանապարհներից: Սկսվել էին միջհամայնքային հիմնական ճանապարհի 4 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Ազնիվ, ազնիվ պինգվինի խոսք. որտե՞ղ է հայկական անիմացիան

70-ականներին ստեղծված Ստեփան Անդրանիկյանի «Պինգվինաշենը» եւ Հովհաննես Դիլաքյանի «Գտնված երազը», թերեւս, հայ մանուկների ամենասիրած հայկական մուլտֆիլմերն են: Դրանցում հնչող մի շարք արտահայտություններ եւ երգեր դուրս չեն գալիս մեր առօրյա կյանքից, իսկ համացանցում այս մուլտֆիլմերի դիտումների քանակը վկայում է, որ դրանք դիտում են նաեւ այսօր: «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած մուլտերը մարդկանց սրտերը գրավեցին իրենց անսահման բարությամբ ու պարզությամբ: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

  • Երկու կրակոց

Երբ ավագ հորեղբայր Սարգիսը երրորդ անգամ մեր ծերացած շանը դրեց ապրանքատար գնացքի վագոնը եւ ուղարկեց պատահական հեռուները, հայրս, այդ օրը գյուղից հեռացող դռնփակ վագոնից լսվող շան ոռնոցն ականջների մեջ, առավոտից մինչեւ ուշ գիշեր սարսափելի խմեց գյուղի ճաշարանում: (Հեղինակ` Լեւոն  Խեչոյան)

  • Թափառող  ցուցահանդեսի  նկարիչը, որն  ապրում է գործարանում

Հայ  գեղանկարիչ  Ապրեսիկ Ալոյանի  «տուն»  հասնելու համար նախ պետք է իմանաս, թե որտեղ է գտնվում Էջմիածնի սարքաշինական գործարանը, հետո  թույլտվություն հարցնես տնօրենից ու խորանաս կիսաաշխատող գործարանի պատերի միջով: (Հեղինակ` Անուշ Քոչարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter