HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափումներ. վնասվել են ջրագծերը

Մարտի 5-ին, ժամը 11.30-ին Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկության համաձայն` Հաղարծին գյուղից դեպի Հաղարծնի վանահամալիր տանող ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակվել է, եւ վնասվել է Թեղուտ գյուղի խմելու ջրագիծը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մարզպետարանի  եւ «Ճանշինի» աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում  ավտոճանապարհի ազատ հատվածով ապահովվել  է միակողմանի երթեւեկություն: Նույն օրը Արագածոտնի մարզի Աղձք գյուղից ստացված տեղեկության համաձայն` գիշերվա ընթացքում գյուղից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` 70-100 մ երկայնքով, ինչի հետևանքով վնասվել են գյուղի խմելու ջրագիծը եւ Ամբերդ գետից Արզնի-Շամիրամ ջրանցքը սնուցող 1000-1500 մմ տրամագծով ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածոտնի մարզպետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter