HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դատարանը հանցագործություն կատարեց»

«Խայտառակ ապօրինի որոշում եմ համարում, չնայած մենք ավելի օրինական որոշում ՀՀ ոչ մի դատական ատյանից չէինք էլ ակնկալում, սակայն, այնուամենայնիվ, միշտ էլ դատական ակտը կայացնելուց առաջ մտածում ես, որ դատարանները կհիշեն իրենց առաքելությունը եւ միգուցե արդարադատություն կիրականացնեն: Այդուհանդերձ դատարանները մնացին իրենց նախկինում որդեգրած սկզբունքներին հարազատ»,- Վերաքննիչ դատարանի որոշումն այսպես մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործություն չի գործել, ուստի համաներման չի սպասում. «Համաներումը պետք է կիրառեր դեռ առաջին ատյանի դատարանը, եւ Վերաքննիչ դատարանը այդ մասով որոշակի շտկումներ մտցրեց: Սակայն ապօրինությունները դրանով չպակասեցին, որովհետեւ նա մեղադրական դատական ակտ կայացրեց ակնհայտ անմեղ անձի նկատմամբ, ինչը հանցագործություն է դատարանի կողմից: Չգիտեմ` կգա այդ ժամանակը, երբ դատարանները պատասխանատվության ենթարկվեն իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով` դատարանները բազմաթիվ ապօրինություններ են կատարել «մարտի 1»-ի գործերով: Նիկոլ Փաշինյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, թեեւ վստահ են, որ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունելու. «Ուղղակի բողոքարկելու ենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Լուսինե Սահակյանի կարծիքով` մեղադրող դատախազները ներկա չէին դատարանի որոշման հրապարակմանը, որովհետեւ նրանց համար պարզ էր ամեն ինչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter