Նալբանդյան-Լավրով հանդիպում Մոսկվայում
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ էր փոխանակվել երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել