Ընթերցողների հարցերին պատասխանում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը
Ծնվել է 1961 թ. ապրիլի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում:
1978թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1978-1979 թթ. աշխատել է «Երևանշին» արտադրական միավորումում որպես բանվոր:
1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1983 թթ. աշխատել է Աբովյանի ջերմատնային տնտեսությունում որպես բանվոր:
1988 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով «Տնտեսագետ-գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ» որակավորում:
1988 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է Կոտայքի մարզի Արզնիի խորհրդային տնտեսությունում որպես տնտեսագետ:
1988 թ. նոյեմբերին ընտրվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1990 թ.:
1991 թվականից դասախոսում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ագրոբիզնեսի կառավարում» ամբիոնում, իսկ 2003 թվականից նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
1997-2002 թթ. եղել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ:
1998-1999 թթ. հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ:
1999-2002 թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
2002 թ. հունվարի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով, իսկ դրա ավարտից հետո 2008 թ. հունվարի 15-ին կրկին անգամ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է նույն պաշտոնում ևս վեց տարի լիազորությունների ժամկետով:
2005 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:
2007 թ. պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով և Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:
2005 թ. ընտրվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահ:
Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Անկուսակցական է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել