HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մարսելում խոսվել է նաեւ սումգայիթյան ջարդերի մասին 

Մտավորականության եւ արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի ունեցած Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառմանը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը, մասնակցել է նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում` Հովհաննես Գեւորգյանը անդրադարձել է 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերին եւ նշել, որ խորհրդային իշխանությունների եւ միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետեւ վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի: Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների եւ զանգվածային ջարդերի` քաղաքական  մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter