HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուքիասյանների բիզնեսը Եվրոպայում ծաղկում է

Սուքիասյաններին պատկանող «Մեդիա Կոնսալտ» ընկերությունը, որ գտնվում է Եվրոպայում, ներկայացրել է գործունեության նոր ոլորտները. -անվտանգության տեխնիկա -թվային տպագրական համակարգեր -լոգիստիկա և բեռնափոխադրում -ինտերնետային առևտուր -թվային տպագրություն և տեղեկատվության կրիչների մշակում Ինչպես հայտնում են «Մեդիա Կոնսալտ» ընկերության լրատվական ծառայությունից, վերոգրյալ հինգ բնագավառները կյանքի են կոչվել մի տարվա ընթացքում  և հաջողությամբ ինտեգրվել շուկայում: Հետագա մի քանի ամիսների ընթացքում այս բնագավառները առավելագույնս կներկայացվեն և կընդարձակվեն Եվրոպայում ու ԱՊՀ տարածքում: Ընկերության գործունեության ռազմավարության մշակողները Սուքիասյան եղբայրներն են, որոնք այստեղ կիրառել են իրենց յուրահատուկ փորձառնությունը: Հաջողությամբ օգտագործվել են նաև իննովացիաները և շուկայական նոր գործիքները, որի արդյունքում հասել են նախանշված նպատակներին: Այսպիսով, անցյալ տարվա մարտի 1-ից մինչև այս տարվա նույն ժամանակահատվածը ընկերության շրջանառության ծավալը կազմել է 51 միլիոն 215 հազար 884 եվրո: Ընթացիկ 2010թվականի ընթացքում գործընկերների ու հաճախորդների հետ  արդեն կնքած պայմանագրերի համաձայն` շրջանառության ծավալը կազմում է ավելի քան 180 մլն եվրո: Առաջիկա շաբաթվա ընթացքում նոր ինտերնեթային պլատֆորմ կթողարկվի կառավարության, արդյունաբերության և կոմունալ ծառայությունների կարիքների համար: Տարվա վերջում «Մեդիա-Կոնսալտ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել իր առաջին գլոբալ նախագիծը, որի արդյունքում կբացվեն 130 նոր աշխատատեղեր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների ներգրավումով, ըստ որում` աշխատատեղերի քանակը ունենալու է աճի հստակ միտում: Այս աշխատակազմը զբաղվելու է աշխարհում գտնվող բանկերի, կոնցեռնների, ձեռնարկությունների արդեն գոյություն ունեցող համակարգերի զարգացմամբ, նորերի ստեղծմամբ և նրանց ծրագրային ապահովմամբ, ընդարձակմամբ, ծագող խնդիրների վերացմամբ, հանդես է գալու որպես կոմպետենտ գործընկեր: Գրասենյակները տեղակայված են լինելու Գերմանիայում և Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter