HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` մասնավորապես վարչապետի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2008 թվականին Հայաստան է ներմուծվել եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի վերանգահատումն իրականացրել է «Տիգրիս» ՍՊԸ-ն: Նախապատրաստված նյութերի համաձայն՝ գործակալության պետն ու այլ պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չեն իրականացրել «Տիգրիս» ՍՊԸ-ի տնօրենի  գործողությունների նկատմամբ, վերագնահատման եզրակացությունը հիմք են ընդունել առանց պատշաճ վերլուծության, իսկ վերջինս էլ առանց ալյուրի որակական ցուցանիշների մասնագիտական հետազոտության 2009 թվականի հունիսի 15-ին ամբողջ ալյուրը գնահատել է նախկինում իր որոշած շուկայական գնից  զգալիորեն ցածր՝ 1 կգ-ը 80 դրամ՝ նախկինի 170 դրամի փոխարեն: Արդյունքում՝ «Մանչո Գրուպ» ՍՊ ընկերությանը վաճառված ալյուրի գնի տարբերության  չափով պետությանը պատճառվել է էական վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 214-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter