Դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ՀՀ վարչապետին
Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վեհափաեռ Տեր,
Տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածք. անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար:
Արժեւորելով Հայ Առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաեւ գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն՝ գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ:
Նախեւառաջ գտնում ենք, որ, հատկապես այս դեպքում, անթույլատրելի է կրկնել խորհրդային անհավատ իշխանության հակապատմական սխալը եւ մշակութային մեկ արժեքի հաշվին ստեղծել մեկ ուրիշը: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան եւ Թելման Գեւորգյան) հիրավի հանդիսանում է Երեւան քաղաքի արդի ճարտարապետության լավագույն կառույցներից մեկը, որ, ցավոք սրտի, ըստ արժանվույն չի կիրառվել եւ խնամվել:
Այն մեր քաղաքի սակավաթիվ կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին: Լինելով Երեւան քաղաքի միակ բացօթյա դահլիճը, այն միշտ էլ հանդիսացել է
երեւանցիների սիրված մշակութային վայրերից մեկը, որի լավագույն օրինակն է նախորդ տարի տեղի ունեցած «Բաց երաժշտական փառատոնը»:
Գտնում ենք, որ քաղաքային մշակույթի կարեւոր մաս կազմող նմանատիպ միջավայրերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության լայն շրջանակների տեսակետները հասարակական քննարկումների միջոցով՝ բացառելու կամ նվազագույնին հասցնելու հնարավոր սխալները:
Վեհափառ Տեր,
Մենք` ներքոստորագրողներս, մեծագույն հավատով առ Աստված եւ հարգանքով առ հայոց եկեղեցի` լիահույս ենք, որ մեծահոգաբար կհրաժարվեք այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի:
Հարգանքներով,
Պերճ Զեյթունցյան, գրող, հրապարակախոս, Պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի
Հակոբ Հակոբյան, նկարիչ
Լեւոն Աբրահամյան, ազգրագետ, ՀՀ ԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սերգեյ Սարաջյան, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր
Արծվին Գրիգորյան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս
Արաքսի Սարյան, երաժշտագետ
Սոֆիա Սարյան, Մ.Սարյանի տուն-թանգարան
Ռուբեն Հախվերդյան, երգահան
Նանա Մինասյան, ճարտարապետ
Տիգրան Խզմալյան, կինոբեմադրող
Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող կազմակերպություն ՀԿ
Արմինե Գրիգորյան, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
Եվգենիա Օհանյան, «Զարդ» մշակության հասարակական կազմակերպություն
Զարուհի Մուրադյան, նկարիչ
Անուշ Չուբարյան, նկարիչ
Մարտին Մինասյան, ֆիզիկոս
Միսակ Խոստիկյան, ճարտարապետ
Զավեն Խաչիկյան, լուսանկարիչ
Գեւիկ Արամյան, ճարտարապետ (լենդել, ԱՄՆ)
Աղասի Կնտեղցյան, ճարտարապետ, հեղինակի որդի (Մոսկվա)
Կարեն Բալյան, ճարտարապետ (Մոսկվա)
Արփիար Պետրոսյան, ճարտարապետ (Իրան)
Էդուարդ Բալասանյան, ճարտարապետ, ՆՓԱԿ-ի տնօրեն
Արա Աթայան, մանկավարժ
Ռիչարդ Կիրակոսյան, ACNIS տնօրեն
Մարինե Մանուչարյան, ԵԵՖ Հայաստան
Սարգիս Թովմասյան, ճարտարապետ, ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի փոխդեկան
Ռուզան Հակոբյան, ԵՃՇՊՀ Քաաղաքաշինության ամբիոն
Գրիգոր Ազիզյան, ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Ռուբեն Հասրաթյան, ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ արվեստանոցի ղեկավար
Սարգիս Սարդարյան, ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ արվեստանոցի ղեկավար, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Հայկազ Սողոմոնյան, «Հայնախագիծ» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր
Ռուզաննա Մամյան, «Հայնախագիծ» ԲԲԸ նախագծի գլխավոր ճարտարապետ
Վահրամ Մխչյան, «Հայնախագիծ» ԲԲԸ նախագծի գլխավոր ճարտարապետ
Լեւոն Քրիստաֆորյան, «Հայնախագիծ» ԲԲԸ արվեստանոցի ղեկավար, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Զավեն Արկամազյան, «Հայնախագիծ» ԲԲԸ կոնստրուկտորական բաժնի վարիչ
Ալլա Աճեմյան, «Հայնախագիծ» ԲԲԸ կոնստրուկտորական բաժին
Վահանդուխտ Երեղյան , «Հայնախագիծ» ԲԲԸ նախագծի գլխավոր ճարտարապետ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
Աիդա Նալբանդյան, «Հայնախագիծ» ԲԲԸ
Վալերի Աբելյան, «Հայնախագիծ» ԲԲԸ կոնստրուկտորական բաժին
Անի Վերանյան,«Հայնախագիծ» ԲԲԸ, ճարտարապետ
Սիմիոն Բարսեղյան, ճարտարապետ
Մերուժան Տեր-Մինասյան, ՀՖՆ երաժիշտ
Մարիամ Ավագյան, Գ. Ստրատովսկայի անվան պատմամշակութային հիմնադրամ
Էդուարդ Վարդանյան, նկարիչ, պրոֆեսոր
Ամալիա Աղեկյան, նկարիչ, ԵՊԱ Կերպարվեստի ֆակուլտետի փոխդեկան
Վիգեն Ղազարյան, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր
Տարիել Հակոբյան, քանդակագործ
Անատոլի Գրիգորյան, պրոֆեսոր
Ռազմիկ Ամիրխանյան, ճարտարապետ
Սոինա Վարույան, երաժիշտ
Անահիտ Մելիքսեթյան, ճարտարապետության ֆակուլտետի ուսանող
Նարինե Սարգսյան, ճարտարապետ
Գագիկ Ղազարե, բեմադրիչ
Վահրամ Ակիմյան, ռեժիսոր
Լիզա Սարգսյան, կինոռեժիսոր
Շաքե Պետրոսյան, լուսանկարիչ, լրագրող
Մանե Թամանյան, նկարիչ, գրաֆիկ
Մելիք Կարապետյան, կիոքննադատ
Գոհար Ջալալյան, ճարտարապետ
Արեւիկ Մանուկյան, անտրոպոլոգ
Սեւադա Պետրոսյան, ճարտարապետ
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ
Արսեն Կարապետյան, ճարտարապետ
Էմմա Գրիգորյան, ճարտարապետ
Արփա Հակոբյան, դիզայներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել