HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզում Սյունիքում

Գեղարքունիքում էլ սելավը փակել է ճանապարհը Նախօրեին` ժամը 19.20-ին, Փրկարար ծառայությունում Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ փլուզվել եւ անանցանելի է դարձել ճանապարհի` 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ եւ 2,5 մ խորությամբ հատվածը: Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ի դրությամբ ճանապարհի նշյալ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկությունը: Իսկ Գեղարքունիքի մարզում նախօրեին ձնհալի հետեւանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը: «Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթեւեկությունը վերականգնվել է»,- տեղեկացնում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter