Հրդեհ տոնավաճառում
Այսօր վաղ առավոտյան` ժամը 05.18-ին, Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Ավելի ուշ հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս», և դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել` 06.08-ին: Այրվել են առեւտրի տաղավարներ` 120 քմ եւ տանիք 100 քմ մակերեսներով»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել