HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն այցելել է Արմավիր

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման ընթացքին: Ծրագրի շրջանակում վերականգնվում է Թալինի մայր ջրանցը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009 թ. նոյեմբերից, ներկայումս կատարվել է աշխատանքների 35 տոկոսը: Թալինի մայր ջրանցքի վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը 6,2 մլրդ դրամ է, նախատեսվում է վերականգնել 59 կմ: Աշխատանքները ծրագրվում է ավարտել 2011 թ. ապրիլին: Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման նածարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Գեւորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter